Պատահարներ

Ինդոնեզիայի ափերին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի ափերին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ ցնցումները գրանցվել են Պալոպո քաղաքից մոտավորապես 112 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է մոտ 129 հազար մարդ: 

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա: 

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում