Սոցիալական հարցեր

Հարցվածների 55 տոկոսը գոհ է ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերից՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

1 րոպեի ընթերցում

Հարցվածների 55 տոկոսը գոհ է ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերից՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե որքանո՞վ են քաղաքացիները գոհ կամ դժգոհ Հայաստանի կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղղված սոցիալական ծրագրերից լիովին գոհ է հարցվածների 19 տոկոսը, ավելի շուտ գոհ է 36 տոկոսը։ Հարցվածների 23 տոկոսն ասել է, որ ընդհանրապես գոհ չէ, իսկ 13 տոկոսը՝ ավելի շուտ գոհ չէ։ 9 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել հարցին։ 

Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ 

Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։ 

Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում