ԱՄՆ-ն ներմուծում է նոր «վիզայի բարեխղճության» վճար՝ 250 դոլարի չափով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին, և որը կվերադարձվի՝ վիզայի պայմանները չխախտելու դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթներից մեկի։ 

Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար: Սա ներառում է հանգստի և աշխատանքի նպատակով ճանապարհորդներին, միջազգային ուսանողներին և այլ ժամանակավոր այցելուների: Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:

Վճարում կպահանջվի կատարել վիզաների տրամադրման պահին, և վճարներից ազատումներ չեն լինի: Համաձայն դրույթի՝ այն ճանապարհորդները, որոնք չեն խախտի իրենց վիզայի պայմանները, կարող են իրենց վճարած գումարը հետ ստանալ ուղևորության ավարտից հետո:

Վիզայի վճարի հետ կապված նոր պահանջների մանրամասները դեռ հստակ չեն;

Հայերեն Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում