Երևանը բարձր է գնահատում Բրյուսելի հետ բարեկամական հարաբերությունները․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելգիային Ազգային օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան շնորհավորանքն ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
Warm congratulations & best wishes to #Belgium on its #NationalDay!#Armenia highly values its friendly relations with 🇧🇪 & looks forward to further strengthening our mutually beneficial cooperation, including within the framework of the 🇦🇲–🇪🇺 partnership. pic.twitter.com/QOhIOunnME
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 21, 2025
«Ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներն ենք հղում Բելգիային՝ Ազգային օրվա կապակցությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ իր բարեկամական հարաբերությունները և անհամբեր սպասում է մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։