Ֆիլիպինների նախագահը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից ակնկալում է մեղմել սահմանված բարձր մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը հուլիսի 22-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Դոնլադ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Մարկոսը Հարավարևելյան Ասիայի երկրների ղեկավարներից կլինի առաջինը, ով կհանդիպի Թրամփին վերջինիսի պաշտոնավարման երկրորդ շրջանում։ 

«Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կենտրոնացած կլինեն անվտանգության ու պաշտպանական, ինչպես նաև, իհարկե, առևտրային հարցերի վրա։ Տեսնենք, թե ինչ առաջընթաց կարող ենք գրանցել Միացյալ Նահանգների հետ բանակցություններում՝ կապված փոփոխությունների հետ, որոնք մենք կցանկանայինք մտցնել՝ մեղմելու Ֆիլիպինների համար շատ կոշտ սակագնային ռեժիմի ազդեցությունը»,- ասել է Ֆիլիպինների նախագահը մայրաքաղաք Մանիլայից մեկնելուց անմիջապես առաջ։ 

Այս ամիս ԱՄՆ նախագահ Թրամփը Ֆիլիպիններից ապրանքների ներմուծման մաքսատուրքերն ապրիլին հայտարարած 17 տոկոսից բարձրացրել է 20 տոկոսի։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը Վաշինգտոն է ժամանել հուլիսի 20-ին։ Նա հուլիսի 21-ին հանդիպումներ է ունենալու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Արդեն հուլիսի 22-ին ակնկալվում է նրա հանդիպումը Թրամփի հետ։ Նշվում է, որ այցի շրջանակում Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը հանդիպումներ կունենա Ֆիլիպիններում ներդրումներ իրականացնող ԱՄՆ գործարարների հետ։ 

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան