ԶՊՄԿ-ն անցել է աշխատանքային փայլուն ուղի և այսօր արդեն Հայաստանի տնտեսության ողնաշարն է․ Քաջարանի համայնքապետ

4 րոպեի ընթերցում

Հանքագործներն ազնիվ և տքնաջան աշխատանքով շենացնում են մեր համայնքները, Սյունիքի մարզը և երկիրը, ու այդ աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ-ի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանքագործների ու մետալուրգների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Մեր ընդերքի հարստությունն Աստված պարգևել է մեզ, բնությունը պահպանել է, իսկ դուք այն դարձնում ենք բարիք օրհնված և ծանր աշխատանքի միջոցով։ Քաջարանն այն քաղաքն է, որը կյանք է առել հենց հանքագործի քրտնաջան աշխատանքի արդյունքում, կյանք է տվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), որն անցել է աշխատանքային փայլուն ուղի և այսօր արդեն մեր տնտեսության ողնաշարն է, իսկ պետության սահմաններից դուրս մեր այցեքարտն է”,- ասաց Քաջարանի համայնքապետը։ 

Նա ԶՊՄԿ-ի աշխատակիցներին և ղեկավարությանը մաղթեց մետաղյա կամք և առողջություն, բարգավաճում և աշխատանքային նորանոր հաջողություններ՝ նշելով, որ Քաջարանն ու կոմբինատը հնարավոր չէ տարանջատել մեկը մյուսից։ 

«Աշխատավորների ու մետալուրգների հերոս քաղաք Քաջարանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվն իր հայրենանվեր ու հայրենաշեն աշխատանքով։ Տեղին է նշել, որ մեր համայնքում ամեն երկրորդ բնակիչը ճակատագրի բերումով կրում է հանքագործի և մետալուրգի պատվավոր անունը, քարից հաց քամողի պատվավոր կոչումը։ Ձեր գործը դրվատելի է, իսկ աշխատանքը մեծարման արժանի։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ քաջարանցին հանրությանը կարողանում է ներկայանալ պարզ ճակատով և իր արդար քրտինքով։ Միանշանակ խոնարհումս ոլորտի երկարամյա ու երջանկահիշատակ պատվավոր մասնագետներին, որոնց փորձը մեր սերունդներն անշեղորեն շարունակում են կատարել՝ ի շահ Քաջարանի, Սյունիքի և Հայաստանի»,- ասաց Փարամազյանը։ 

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ տոնն առավել քան յուրահատուկ է և սպասված Սյունիքում և հատկապես Քաջարանում

«Այն աշխատանքը, որն իրականացնում են մեր հանքագործները, շատ մեծ արժեք ունի ոչ միայն իրենց, այլև մեր հանրապետության համար, քանզի հանքարդյունաբերությունը ոչ միայն Սյունիքի, այլև ՀՀ-ի տնտեսության շարժիչ ուժն է, Աստծուց և բնությունից մեզ տրված հարստությունն է, որը մասնագետների ձեռքերի շնորհիվ դառնում է արժեք՝ մեզ ներկայանալի դարձնելով երկրում և նրա սահմաններից դուրս»,- նշեց Մարտիրոսյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ մարզի տնտեսության մոտ 80 տոկոսը կազմում է արդյունաբերությունը, որի մեջ նշված ցուցանիշից մի քիչ ավելին կազմում է լեռնահանքային արդյունաբերությունը, հետևաբար նաև զբաղվածության ապահովման գործում տվյալ ոլորտի դերը բավականին բարձր է։ 

«Մեր մարզի համայնքներում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունները պատրաստում են ոլորտի մասնագետներ։ Հիմա Սյունիքում կա ծրագիր, որի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է քոլեջների վերազինում իրականացնել Կապանում, Գորիսում և Սիսիանում, ինչի շնորհիվ միջին մասնագիտական կրթական համակարգը դրանով ավելի է կարևորվում»,- ասաց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը։  

Նա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին փոխանցեց խորհրդանշական նվեր՝ 001 համարով ժամացույց։  

 

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն