Սպորտ

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour» արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է Հիկարու Նակամուրային

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Tour» արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է Հիկարու Նակամուրային

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։  

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ 

Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։

Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: 

Ավելի վաղ Լևոն Արոնյանը Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։ 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում