ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթի ընդունման մասին X հարթակում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«ԵՄ-ն քիչ առաջ հաստատեց Ռուսաստանի դեմ ամենաուժեղ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք էլ ավելի ենք կրճատում Կրեմլի պատերազմի բյուջեն՝ թիրախավորելով ստվերային նավատորմի նավերը, նրանց աջակցողներին, և սահմանափակում ենք Ռուսաստանի բանկերի հասանելիությունը ֆինանսավորմանը», - գրել է նա։

Ըստ Կալասի՝ կարգելվեն «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը, կսահմանվի նավթի գնի ավելի ցածր առավելագույն շեմ։ 

«Մենք ավելի մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության վրա, չինական բանկերի վրա, որոնք հնարավորություն են տալիս խուսափել պատժամիջոցներից, և արգելափակում ենք անօդաչուների համար օգտագործվող տեխնիկայի արտահանումները», - հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև նշել է, որ առաջին անգամ պատժամիջոցների տակ է հայտնվում Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը։ 

Կալասը շեշտել է, որ ձեռնարկվող միջոցները կշարունակվեն, հետևաբար «ագրեսիան դադարեցնելը Մոսկվայի համար կդառնա առաջ շարժվելու միակ ճանապարհը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը՝ X-ում գրելով, որ հարված է հասցվում «Ռուսաստանի պատերազմի մեքենայի սրտին»։ 

Հուլիսի 17-ի երեկոյան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։

Եվրոպա

Ֆիցոն հայտարարել է, որ այլևս չի արգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաստատումը

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը