ՀՀ ԲՏԱ նախարարն ու Բուլղարիայի փոխվարչապետն այցելել են գերհամակարգչի տարածաշրջանային կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունի հայտնում են, որ երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու խոշոր նախագծերը՝ միջազգային աքսելերատորից մինչև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)։ Կողմերն անդրադարձել են նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպմանը կողմերը շեշտել են, որ առկա է զգալի ներուժ՝ առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու, փորձի փոխանակում իրականացնելու և համատեղ նորարարական ծրագրեր զարգացնելու ուղղությամբ։

Այնուհետև փոխվարչապետ Դոնչևի հետ միասին Մխիթար Հայրապետյանը և ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները շրջայց են կատարել Սոֆիայի տեխնոլոգիական պարկում (Sofia Tech Park), որտեղ այցելել են գերհամակարգչի կենտրոն, որը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է և ծառայում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, կլիմայական մոդելավորման և ռազմավարական արտադրական ոլորտներում նորարարական լուծումների մշակմանը։

ՀՀ ԲՏԱ նախարարը ծանոթացել է սուպերհամակարգչի տեխնիկական հնարավորություններին, տվյալների մշակման ենթակառուցվածքներին, ինչպես նաև քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես AI և մեծ տվյալների (Big Data) համատեղ նախագծերում։

Այցի շրջանակում ներկայացվել են նաև սուպերհամակարգչի կենտրոնի զարգացման առաջիկա պլանները, այդ թվում՝ AI մոդելների արագացում, բարձր կատարողականության սերվերների ներդրում և միջազգային հետազոտական թիմերի ներգրավման նախաձեռնություններ։

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ