Իրավունք

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։ 

Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հնչեցրել է հայտարարություններ, որոնք միտված են եղել «ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում