ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում հրապարակված ուղերձում նշել է. «Սրտանց շնորհավորում ենք Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և ակնկալում փոխշահավետ համագործակցության հետագա խորացում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում»:

Հայերեն Русский