«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողության ժամանակ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
1 րոպեի ընթերցում

Երևանում հուլիսի 13-20-ն անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ի ժամը 17:00-ից մինչև 23:00-ն ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։