ԱՍԵԱՆ-ը և ԵՄ-ն պետք է միասին դիմակայեն պրոտեկցիոնիզմին. Կալաս

1 րոպեի ընթերցում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ԱՍԵԱՆ-ի պետություններին կոչ է արել ԵՄ-ի հետ միասին պայքարել  պրոտեկցիոնիստական ​​միջոցների նոր ալիքի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի և ԵՄ-ի խորհրդաժողովում:

«(Խմբ.՝ համաշխարհային առևտրի բնագավառում) պրոտեկցիոնիզմի սաստկացման պատճառով մենք պետք է ամրապնդենք մեր առևտրային համագործակցությունը և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ պաշտպանենք կանոնների վրա հիմնված, ոչ խտրական, բաց, արդարացի, ներառական և թափանցիկ համաշխարհային առևտրի ճարտարապետությունը», - մեջբերել է նրա խոսքը մալայզիական The Star թերթը:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրից և տարածքից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին: 10%-ի չափով համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականներն՝ ապրիլի 9-ին: Նույն օրն ԱՄՆ նախագահը հայտնել է  մաքսատուրքերի մի մասն 90 օրով դադարեցնելու մասին, քանի դեռ տարբեր երկրների հետ բանակցություններ են ընթանում առևտրի շուրջ: 

Հայերեն Русский

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26