Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 11-ին ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ 

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության  ուղղություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել սեռական բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վերականգնման մեխանիզմների արդյունավետությունը։ 

Անդրադարձ է կատարվել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին ու խնդիրներին։  Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի բարձրացված հարցերը և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

Տաթևիկ Աղաբեկյանն իր  հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում