Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության տեղեկատվության հիման վրա

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության տեղեկատվության հիման վրա

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնելով, որ ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը: Նշվել է, որ չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։

Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:

Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ավելի վաղ  Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ իրավապահ մարմինները ՀՅԴ մի խումբ անդամների տներում իրականացրած խուզարկությունների արդյունքում ձերբակալել են կուսակցության մի խումբ անդամների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում