Հայաստան

ՀՀ ՊՆ զորավարժադաշտերից մեկում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ զորավարժադաշտերից մեկում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժադաշտերից մեկում պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ ընդգծելով, որ տուժածները հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ նախարարության N զորավարժադաշտում հուլիսի 8-ի ժամը 16:00-ի սահմաններում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի ժամանակ պայթյուն է տեղի է ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում