Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և  հիմնադրամի ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, հյուրընկալվել կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաներին, շփվել նրանց ու աշխատակիցների հետ։

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ աշխատակազմը վարչապետին ներկայացրել է հիմնադրամի գործունեության, մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների մասին մանրամասներ։

Հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում ներկայում խնամք է ստանում 3-18 տարեկան  առանց ծնողական խնամքի մնացած 70 երեխա, որոնցից 34-ը տղա, 36-ը՝ աղջիկ։ 4-5 տարիքային խմբում խնամվում է 1 երեխա, 6-9 տարիքային խմբում՝ 9 երեխա, 10-11-ը տարիքային խմբում՝ 9 երեխա, 12-16 տարիքային խմբում՝ 35 երեխա, 17-18 տարիքային խմբում՝ 16 երեխա։ Երեխաները հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց և միջին մասնագիտական հաստատություններ: 

Կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ դրամաշնորհային պայմանագիր կնքելու և «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշման համաձայն ս․թ. մայիսի 26-ից  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում: 

Նշվել է, որ ընտանեկան միջավայրին մոտ խնամքը կազմակերպվում է համապատասխանաբար կահավորված առանձին 10 տներում, որտեղ բնակվում են առավելագույնը 8 երեխա։ Երեխաների խնամքով զբաղում են հատուկ վերապատրաստված  մասնագետներ։

Մինչև երեխաների  վերաուղեգրումը, 5 տարի ժամկետով հուշագիր է կնքվել Հիմնադրամի հետ և անվանական դրամաշնորհ է հատկացվել վերջինիս՝ հաշվի առնելով նրա ընտանեկանին մոտ միջավայրում խնամք իրականացնելու ՀՀ-ում 35 տարվա եզակի փորձառությունը, ինչպես նաև շուրջ 130 երկրում 76 տարվա գործունեությունը։  Կազմակերպության հետ կնքվել է 251 մլն 458 հազար դրամի չափով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ 26.05.2025-31.12.2025 ժամանակահատվածում շահառուների խնամքի կազմակերպման համար:   

Նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության որդեգրած երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման քաղաքականությամբ, երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ, այլընտրանքային խնամքի ծառայությունների ընդլայնմամբ:

Հայերեն Français Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի