Երևան

Երթևեկության նոր փոփոխություններ՝ Երևանում

2 րոպեի ընթերցում

Երթևեկության նոր փոփոխություններ՝ Երևանում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է երթևեկության նոր փոփոխությունների մասին՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։

Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գր․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:

Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ.

Գր․ Լուսավորիչ փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գր․Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։

Գր․ Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պ․, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի Հաղթանակի կամուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում