Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Ithra» մշակութային կենտրոնի հրավերով հուլիսի 1-10-ը հյուրախաղերով գտնվում է Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Նվագախմբի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ithra թատրոնում ներկայացնում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Սառցե սիրտը» և «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունը։ Համերգները ղեկավարում է դիրիժոր Էրիկ Օքսները։ Համերգային երեկոները զուգորդվում են նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվող պատկերներով։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի արդեն ելույթներ է ունեցել «Ithra» թատրոնում՝ ներկայացնելով «Game on» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում