Իրանում անիմաստ են համարում բանակցությունները Եվրոպայի հետ

2 րոպեի ընթերցում

Իրանն ապարդյուն կհամարի բանակցությունները Եվրոպայի երկրների հետ, եթե նրանք շարունակեն Թեհրանից պահանջել հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր անկապտելի իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ։

«Եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնախմբի համակարգողը համոզված է, որ ապագայում ցանկացած բանակցությունների նպատակն «իրանական միջուկային ծրագրի դադարեցումն» է…. այդ դեպքում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ապագա ցանկացած բանակցությունների կլինի անտեղի և անիմաստ», - գրել է Արաղչին X-ում:

Նա հավելել է, որ Կալասն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հաստատում են խաղաղ միջուկային ծրագիր ունենալու՝ երկրների իրավունքը։ 

«ԵՄ բարձր ներկայացուցիչն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հստակ հաստատում են բոլոր կողմերի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու և օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով», - նշել է Արաղչին:

Հայերեն فارسی Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները