Իրավունք

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Կառավարության նիստի ընթացքում:

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի մերժվել։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ չնայած «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում