Հայ ըմբշամարտիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Podium 77kg GR - Gold: Anri Putkaradze (GEO), Silver: Davud Mammadov (AZE), Bronze: Samvel Terteryan (ARM), Kiryl Valeuski (UWW)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մանրամասնելով, որ պատվո հարթակին կանգնել են եղբայրներ Գասպար Տերտերյանը (72 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ):

72 կգ քաշայինների եզրափակչում Գասպար Տերտերյանը համառ պայքարում 3-4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և բավարարվել արծաթե մեդալով։ Նախքան եզրափակիչը նա հաղթել է հույն (2-1), հունգարացի (9-1) և ադրբեջանցի (5-1) մրցակիցներին։

Սամվել Տերտերյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերն է չափել մոլդովացի Կոնստանտին Տասկայի հետ և 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Ավագ մարզիչ Մովսես Կարապետյանի գլխավորությամբ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաև Լևոն Ղազարյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (60 կգ), Ալեք Մարգարյանը (63 կգ), Հայկ Քալաջյանը (67 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Աբրահամ Մուրադյանը (87 կգ), Լյովա Շուխյանը (97 կգ), Սեյրան Կիրակոսյանը (130 կգ):

Հունահռոմեականները 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել են 5-րդ տեղը։

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել ⁠57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ Սարգիս Բեգոյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Վլադիմիր Ազարյանը, 74 կգ Արայիկ Այվազյանը, 79 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ Նարեկ Իկիլիկյանը, 97 կգ Հրաչիկ Մկրտչյանը, 125 կգ Հենրիկ Հայկյանը:

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը կտևի մինչև հուլիսի 6-ը:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին