Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը խոսել է քաղցկեղից վերականգնման մասին

1 րոպեի ընթերցում

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ խոսել է քիմիաթերապիայի ծանր հետևանքների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN-ին, հուլիսի 2-ին Անգլիայի Էսեքս նահանգի Քոլչեսթեր հիվանդանոցի «Բարեկեցության այգի» այցելության ժամանակ արքայադուստրը հիվանդներին ասել է, որ նրանք քաջություն են ցուցաբերում, իսկ երբ բուժումն ավարտվում է, կարող են շարունակել ապրել ու վերադառնալ նորմալ կյանքին։

«Իրականում հաջորդ փուլը շատ դժվար է. այլևս պարտադիր չէ, որ դուք կլինիկական թիմի հսկողության տակ լինեք, սակայն չեք կարող տանը նորմալ գործել, ինչպես գուցե նախկինում էր», - հավելել է նա։

Այցի ընթացքում արքայադուստրը նաև հանդիպել է հիվանդների և անձնակազմի հետ՝ հասկանալու, թե ինչպես են առողջապահական հաստատությունների այգիները կարևոր դեր խաղում առողջության լավ արդյունքների խթանման, առողջության վատթարացման կանխարգելման և վերականգնման ժամանակի ավելացման գործում։

43-ամյա Քեյթը վերջին մեկ տարվա ընթացքում ընդգծել է բնության կարևորությունն իր առողջանալու գործում։

Ուելսի արքայադուստրը 2024 թվականին է հայտնել, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ 

 

Հայերեն English Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը