Տնտեսություն

ՀՀ վարչապետն ու «Տրաֆիգուրա» ընկերության նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու «Տրաֆիգուրա» ընկերության նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության  նախագահ Ջերեմի Ուեյրին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների շարունակականությունը՝ համագործակցության հետագա քայլերը նախանշելու նպատակով:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում