Իրավունք

ՀՀ ՍԱՏՄ-ի որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՍԱՏՄ-ի որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծումը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացնում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։

Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։

Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։

ՀՀ ՍԱՏՄ-ի հիշեցնում են, որ այդ արտադրատեսակի 07․03․2025թ արտադրության խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր:

 Տեսչական մարմնի գործառույթներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում