Երևան

Երևանի Արգիշտիի և Իտալիայի փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Երևանի Արգիշտիի և Իտալիայի փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում