Իրավունք

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող 59-ամյա տղամարդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից: 

«Օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել և բաժին է տարվել: Նա մայիսի 30-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում