Պատահարներ

Հրշեջները մարել են չբնակեցված վագոն տնակներում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են չբնակեցված վագոն տնակներում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են երկու վագոն-տնակ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: Այրվել են երկու վագոն-տնակ (մոտ 8 և 21 քմ) և ջերմահարվել՝ հարակից վագոն-տնակի մոտ 2 քմ հատված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում