Մշակույթ

Անժելա Սարաֆյանը խաղացել է Սուպերմենի մորը՝ Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Անժելա Սարաֆյանը խաղացել է Սուպերմենի մորը՝ Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում

Հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյմս Գանն է։ Գլխավոր դերակատարն է Դեյվիդ Քորենսվեթը, որը հանդես կգա Քլարկ Քենթի / Սուպերմենի կերպարով։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյչել Բրոսնահենը Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։

Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի հուլիսի 11-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում