Աշխարհ

Լուկաշենկոն նշել է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

MINSK, BELARUS – FEBRUARY 1, 2022: Belarus' President Alexander Lukashenko looks on during a meeting with St Petersburg Governor Alexander Beglov. Pavel Orlovsky/BelTA/TASS

Белоруссия. Минск. Президент Белоруссии Александр Лукашенко во время встречи с губернатором Санкт-Петербурга Александром Бегловым. Павел Орловский/БелТА/ТАСС
MINSK, BELARUS – FEBRUARY 1, 2022: Belarus' President Alexander Lukashenko looks on during a meeting with St Petersburg Governor Alexander Beglov. Pavel Orlovsky/BelTA/TASS Белоруссия. Минск. Президент Белоруссии Александр Лукашенко во время встречи с губернатором Санкт-Петербурга Александром Бегловым. Павел Орловский/БелТА/ТАСС

Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծումը կարևորագույն գործիք է միջազգային ասպարեզում միավորման անդամ երկրների ընդհանուր շահերի խթանման համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով անցկացվող նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է շարունակենք համակարգված աշխատանքը՝ կապելու մեր միության ներուժը խոշորագույն միջազգային միավորումների ու նախաձեռնությունների հնարավորությունների հետ, որոնց հետ մենք ընդհանուր կանոնադրական արժեքներ ունենք: Միջազգային ասպարեզում անդամ երկրների ընդհանուր շահերը խթանելու կարևորագույն գործիքը միության երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումն է», - ասել է նա:

Նախագահը հիշեցրել է, որ հունիսի 27-ին խորհրդի նիստի շրջանակներում կստորագրվեն ժամանակավոր առևտրային համաձայնագիր Մոնղոլիայի հետ և տնտեսական գործընկերության շուրջ համաձայնագիր՝ ԱՄԷ-ի հետ: Նրա խոսքով՝ միության հետ համաձայնագրեր կնքած երկրների կազմի ընդլայնումը հաստատում է ԵԱՏՄ-ի գործունեության միջազգային վեկտորի ճիշտ լինելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում