Քաղաքապետարանը հայտնում է Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասին
1 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: