Փրկարարները երեխային դուրս են բերել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 15:49-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն