ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ կայացել է մարզական միջազգային մրցաշարերի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի, Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի ֆեդերացիաներից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավար կազմերից:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել տարբեր կառույցների համակարգված աշխատանքի և գործադրած ջանքերի համար, որոնց շնորհիվ այս տարի արդեն իսկ պատշաճ կերպով անցկացվել են տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը և կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ նմանօրինակ խոշոր մրցաշարերի անցկացման նախորդ փորձը, պետք է միջգերատեսչական ջանքերն ու համագործակցված աշխատանքն իրականացնել կազմակերպված՝ բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունները ևս պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ժաննա Անդրեասյանը այն կարևորել է ինչպես միջազգային մարզական քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդման, այնպես էլ խաղային մարզաձևերի մասսայականացման և տարածման տեսանկյունից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը տեղեկացրել է՝ հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի: Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: Թիմերը մարզումները կանցկացնեն Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում:

Հայաստանի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն: Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Նիստի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, մրցաշարերի անվտանգային հարցերի ապահովման, շտապ օգնության ծառայության, ինչպես նաև գույքային համալրման հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի:

Հայերեն

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց