Հայաստանը մոտ ապագայում Ադրբեջանի հետ նոր քննարկումներ է ակնկալում խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի Ադրբեջանի հետ նոր քննարկում ունենալ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ 

«Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանանում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ»,-հայտնել է ԱԳ նախարարի տեղակալը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեղաշարժ կա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ։

Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտել՝ Կոստանյանը չհամաձայնեց նման գնահատականի հետ։ 

«Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատելու համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ կան ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,-շեշտել է Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման քննարկումներին՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ 

Պատասխանելով հարցին, թե Թուրքիան պատրա՞ստ է արդյոք կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ՝ Վահան Կոստանյանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը բխում է նաև թուրքական կողմի շահերից։ 

Խոսելով Ստամբուլում հունիսի 20-ին Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումից՝ Կոստանյանն արձանագրել է, որ հայկական կողմն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում քննարկումները։  

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն և դրա մասին, թե՛ փակ հանդիպումների ժամանակ, թե՛ նաև հանրային կերպով մեր դիրքորոշումը միշտ արտահայտում ենք»,-նշել է Կոստանյանը։

 

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին