Երևան

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը

Երևան քաղաքի սոցիալական աջակցության խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի այս տարվա առաջին նիստը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկված են անհատ փորձագետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Երևան քաղաքի ավագանու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 

Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում