Պատահարներ

Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 14։42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Jeep մակնիշի ավտոմեքենայում։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։53-ին, մարվել՝ 14։57-ին։ Ավտոմեքենան այրվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում