Իրան

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իրանի կառավարություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հնդկաստանի կառավարությունը շնորհակալ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Հնդկաստանը Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողների, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն հնդիկ ուսանողների անվտանգ տարհանման համար։ ՀՀ ԱԳ նախարարը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այդ հարցը քննարկել են երկկողմ հաղորդակցության շրջանակում։

 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում