Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։  

Քաղաքականություն

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին այն մասին, որ անհետ կորած զինվորների հարազատներն անհանգստացած են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությամբ և հանդիպում են պահանջում վարչապետի հետ, հայտնեց, որ անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ հանդիպում է ունեցել հունիսի 6-ին։

«Ինչպես նախկինում, այդ անգամ ևս մեր հանդիպումները չեն լուսաբանվում, և այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն․ իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, մենք պայմանավորվել ենք, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը փոխանցելուց ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ»,-նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, քանի որ, ի վերջո, կա ինստիտուցիոնալ կառույց, և պայմանավորվածությունները որևէ ձևով փոփոխություն չեն կրում։

«Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Նրանց կողմից բարձրացված ամենասուր հարցերով անձամբ ես կզբաղվեմ»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի եղել։

Վարչապետը հավելեց, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է արդեն մի քանի տասնյակ անգամ, որոնցից, ըստ վարչապետի, որևէ մեկը չի լուսաբանվել։ 

«Եթե խոսք է գնում անհանգստության մասին, ապա անհանգստանալու որևէ բան չկա, որովհետև այն, ինչ մենք պայմանավորվել ենք, այդ ամենը, բնականաբար, ուժի մեջ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ավելի վաղ անհետ կորածների մի խումբ հարազատներ ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանը վերադառնա իր պաշտոնին, քանի որ նա պաշտոնավարման 5 տարիների ընթացքում աշխատանքներ է իրականացրել անհետ կորածների և գերիների հարցերով, մշտապես կապի մեջ է եղել իրենց հետ, ինչպես նաև նրա հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց արդյունքում իրենք որոշակի հույսեր ունեին։ 

 

Հայերեն Русский

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը

Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ