Վարչապետը չի կարծում, թե ընդդիմությունը հաջողություն կունենա իրեն անվստահություն հայտնելու գործընթացում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե խորհրդարանական ընդդիմությունը հաջողություն կունենա իրեն անվստահություն հայտնելու գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խորհրդարանական ընդդիմության կողմից իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։ 

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ ընդդիմությունն իր գործունեությամբ է զբաղված, որում ինքը խնդիր չի տեսնում: 

«Կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ չի հաջողի, իրենք թող մտածեն: Ես կարծում եմ՝ չի հաջողի»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսելու մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Այս պահի դրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն են, մինչդեռ հարցը խորհրդարանի քննարկմանը հասցնելու համար  անհրաժեշտ է 36 պատգամավորիր ստորագրություն։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ Հայաստան»-ը, հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորների ստորագրությունները, եթե նախաձեռնության հեղինակները կարողանան գտնել պակասող երկու ստորագրությունները։ 

Հայերեն Español

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը