Աշխարհ

Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Իսրայելից դուրս գալ ցանկացող զբոսաշրջիկներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Իսրայելից դուրս գալ ցանկացող զբոսաշրջիկներին

Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է աջակցել երկրում գտնվող զբոսաշրջիկներին՝ հատուկ կազմակերպված թռիչքների միջոցով երկրից դուրս գալու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ այդ նպատակով նախարարությունը ստեղծում է թվային գրանցման ձև, որն ուղարկվում է մուտքային զբոսաշրջություն կազմակերպողներին, հյուրանոցներին, գիդերին և զբոսաշրջության ոլորտի այլ մասնագետներին:

Ըստ աղբյուրի՝ զբոսաշրջության նախարարությունը կուղղորդի և անհրաժեշտության դեպքում կհանձնի գրանցված զբոսաշրջիկների ցանկը Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին և Տրանսպորտի նախարարությանը՝ ավիաընկերությունների հետ թռիչքների համակարգման նպատակով, որպեսզի հեշտացվի զբոսաշրջիկների դուրսբերումը երկրից:

Նախարարության տվյալներով՝ ներկայումս Իսրայելում գտնվում է մոտ 38,000 զբոսաշրջիկ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում