ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսության վրա Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ներկայիս թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից և տևողությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Հնարավոր են տարբեր զարգացումներ: Բնականաբար, մեր բյուջետային փաստաթղթերում դիտարկում և գնահատում ենք նաև ռիսկային սցենարները: Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս:

Ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, ապա ասեմ, որ կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնց ազդեցությունը կարող է դրական լինել: Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց  հետո միանգամից վատթարացման սցենարներ էինք դիտարկում, բայց իրականությունը  մի փոքր այլ կերպ եղավ, և ունեցանք ավելի դրական զարգացումներ: Հիմա էլ չենք շտապում եզրակացություններ անել: Մեր անելիքները մնում են նույնը: Իհարկե, մեր գործընկերները, նաև էկոնոմիկայի նախարարությունում, վստահ եմ, զբաղվում են ստեղծված իրավիճակում Իրանի միջոցով իրականացվող լոգիստիկ մատակարարման հարցերի կազմակերպմամբ: Անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում»,- նշեց ֆինանսների նախարարը:

Նա ընդգծեց, որ ազդեցության գործոնները բազմաթիվ են, ուստի պետք է հետևել զարգացումներին և հասկանալ, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել՝ մեղմելու հնարավոր ազդեցությունը:        

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան