Հայաստան

Քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց. ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի

1 րոպեի ընթերցում

Քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց. ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի

Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վերականգնել թիվ 59 երթուղու աշխատանքը, որն ուղևորափոխադրումներ էր իրականացնում Քասախից Երևան և հակառակ ուղղությամբ։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Երևան մտնող մայրուղին, այդ ընթացքում իրավիճակը լարվեց, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մի խումբ մասնակիցների։ 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել ՆԳՆ ոստիկանություն:

Քասախ համայնքի բնակիչները նախկինում օգտվում էին 59 երթուղու ավտոբուսներից՝ Երևան և հակառակ ուղղությամբ հասնելու համար։ 59 համարի ավտոբուսի ուղեվարձը 150 դրամ էր։ Սակայն այս տարվա ապրիլից Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ 59 համարի ավտոբուսը չի հասնելու Քասախ համայնք, ներդրվել է նոր երթուղի, որը սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվարձը կլինի 200 դրամ։

Քասախցիները բողոքում են, որ նախկինում երթևեկում էին հարմարավետ ավտոբուսներով, իսկ հիմա իրենց առաջարկում են երթևեկել «Գազել»-ով, իսկ ուղեվարձն էլ թանկացրել են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում