Տնտեսություն

Երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը. ՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնությամբ է հանդես եկել

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, հօգուտ տնտեսվարողի՝ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը: 

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները հունիսի 1-ից ապրանքների արտահանման գործընթացն կազմակերպում են 24/7 ռեժիմով։ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում առայժմ իրականացվում է միայն «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» և «Վալենիսա» ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում՝ Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցման կետի մոտակայաքում գտնվող Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ժամանակավոր պահպանման պահեստում։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչ այս բարեփոխումը՝ երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում։ Կոմիտեն ԱՏԳ մասնակիցներին հորդորում է արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում` սահմանային անցման կետերում Հայաստանից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու  և հերթերից խուսափելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում