Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Տեր - Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ: