ՀՀ ԲՏԱ նախարարը և Nokia-ի ավագ փոխնախագահը ձեռք են բերել հետագա անելիքների վերաբերյալ պայմանավորվածություններ

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 11-ին ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերների գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Ողջունելով հյուրերին՝ ներկայացրել եմ ՀՀ կառավարության՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական առաջնահերթ ուղղությունները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ կարևորելով հեղինակավոր վերազգային ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը: 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ucom ընկերության ներկայացուցիչները. հենց հայկական ընկերության հրավերով է Ռոլֆ Վերներն այցելել Հայաստան: Այս համատեքստում ընդգծել եմ Nokia և Ucom ընկերությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում գրանցված առաջընթացն ու ձեռքբերումները՝ տեխնոլոգիական նոր լուծումների և թվային գործիքների ներդրման համատեքստում։ Ռոլֆ Վերները, իր հերթին, նշել է, որ հայկական ընկերության հետ ձևավորվել է արդյունավետ և վստահելի համագործակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկումներ ենք ունեցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս, մասնավորապես, արհեստական բանականության, թվային փոխակերպման, գիտահետազոտական աշխատանքների համար Հայաստանը որպես հնարավոր գործընկեր դիտարկելու հնարավորության։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ»,- նշել է ԲՏԱ նախարար Հայրապետյանը:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ