Իրան

Թեհրանը խոստացել է մոտ ապագայում ԱՄՆ-ին փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկը

1 րոպեի ընթերցում

Թեհրանը խոստացել է մոտ ապագայում ԱՄՆ-ին փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկը

Իրանական կողմն Օմանի միջոցով ԱՄՆ-ին կփոխանցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է իրանական Մեհր լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: 

Ըստ Բաղայի, Թեհրանը ծրագիրը կփոխանցի մոտ ապագայում։ Նա Վաշինգտոնին կոչ է արել բաց չթողնել այդ հնարավորությունը և լուրջ վերաբերվել այդ առաջարկին:

Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ, եթե որոշում կայացվի, դրա մասին կհայտարարվի ավելի ուշ:

Ըստ աղբյուրի՝ մայիսի վերջին Թեհրանն արդեն ստացել է միջուկային ոլորտում համաձայնության հասնելու ամերիկյան կողմից առաջարկները։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում