ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:

Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման նպատակը ոլորտի ներկայացուցիչների հետ առկա խնդիրների քննարկումն է:

«Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը: Մեր քայլերը պետք է միտված լինեն կինոարտադրության զարգացմանը՝ որպես առանձին ինքնաբավ ճյուղի: Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում ստեղծել հնարավորություններ՝ ապահովելով նաև պետական հոգածություն բոլոր այն ուղղություններով, որոնցում դրա կարիքը կա:

Պետք է չմոռանանք նաև կինոարտադրության՝ որպես տնտեսության առանձին ճյուղի ընկալման կարևորությունը: Մեր քաղաքականությունն այդ իմաստով պետք է հավասարակշռված լինի, և պետական հոգածությունը պետք է խթանի ոլորտի զարգացումը», - նշել է նախարարը՝ կինոգործիչներին առաջարկելով ներկայացնել բոլոր հարցերն ու խնդիրները՝ համատեղ քննարկելու և միասնական լուծումներ փնտրելու նպատակով:

Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորմանը, մասնավորապես՝ դրամական աջակցության մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգին, կինոոլորտին տրվող պետական աջակցությանը, օրենսդրական փոփոխություններին և այլ հարցերի:

Նախարարը ներկաների հետ հանգամանորեն քննարկել է վերոնշյալ հարցերի շրջանակը և առաջարկել ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ համատեղ քննարկելու իրավական ակտերի փոփոխության նախագծերը և կինոոլորտին առնչվող այլ հարցեր:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին