Իրան

Իրանը պատրաստ է հարաբերությունները զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է հարաբերությունները զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Եվրոպայի պետությունների, մասնավորապես Իտալիայի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման և զարգացման պատրաստակամության մասին՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքների հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ դիրքորոշումը հայտնել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ռիկարդո Գուարիլիայի հետ հանդիպմանը, որը Թեհրան է ժամանել երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու համար։ 

Բանակցությունների ընթացքում Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի և Իտալիայի միջև պատմականորեն բարեկամական կապերը, որոնք ընդգրկում են լայն սպեկտրի փոխգործակցություն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Արաղչին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը նպատակադրված է ընդլայնելու երկխոսությունը և համագործակցությունը Եվրոպայի տարբեր երկրների, հատկապես Իտալիայի հետ՝ ինքնիշխանության հարգման և փոխադարձ շահերը հաշվի առնելու պայմանով։

Նա նաև ընդգծել է կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը՝ որպես կողմերի դիրքորոշումների ավելի խորն ըմբռնման, ինչպես նաև երկկողմ գործընկերության, տարածաշրջանային կայունության և գլոբալ  անվտանգության ամրապնդման խթանման արդյունավետ մեխանիզմ։ 

Իր հերթին, Ռիկարդո Գուարիլիան գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած այցի և Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման առթիվ։ Նա փոխանցել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի պաշտոնական ողջույնները և հաստատել է Հռոմի շահագրգռվածությունը Թեհրանի հետ կառուցողական երկխոսությանը շարունակման հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում