Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ: 

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային առաջարկություններ և դիտարկումներ: 

Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ համակարգի ներդրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը հստակեցնելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում