Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը: 

Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտու»-ի երիտասարդական թիմերի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսի»-ն էր:

Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր: Թիմն այդ ժամանակ գլխավորում էր հայազգի մասնագետ Վարդան Մինասյանը

Կարդացեք հոդվածը` Españolفارسیქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում